• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» բարձրացավ ԱՊԼ-ի չորրորդ հորիզոնական

«Տոտտենհեմը» 2:0 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին» և բարձրացավ ԱՊԼ-ի չորրորդ հորիզոնական:

Պապ Մատար Սարը, Իվան Պերիշիչը և Սոնգ Հին Մինը բացակայում էին «շպորների» մեկնարկային կազմից՝ համեմատած «Միլանից» կրած 1-0 պարտության հետ խաղի: Նրանց փոխարինել էին Բեն Դեյվիսը, Պիեռ Հոյբյերգը և Ռիչարլիսոնը։

Տոմաշ Սոուչեկը և Ֆլին Դաունսը հայտնվեցին «մուրճերի» մեկնարկային կազմում՝ փոխարինելով Լուկաս Պակետային և Սաիդ Բենռահմային։

Արդեն առաջին րոպեին Ջարոդ Բոենը հեռահար հարված կատարեց, սակայն նույն ոգով շարունակել «Վեստ Հեմը» չկարողացավ և նախաձեռնությունը տվեց մրցակցին։

Ճիշտ է, տանտերերի գործադրած ճնշումը չէր արտացոլվում վտանգավոր պահերով։

Երկրորդ խաղակեսը սկսվեց Հարի Քեյնի պահով, սակայն «Տոտտենհեմի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն տուգանային հրապարակի եզրից շեղ հարվածեց:

Տանտերերը շատ ավելի համառ դարձան և 56-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Խորքից փոխանցում ստանալով՝ Դևիսը նետվեց առաջ և միևնույն ժամանակ սկսեց մոտենալ կենտրոնին, իսկ հետո գնդակը փոխանցեց Էմերսոն Ռոյալին, ով էլ գրավեց Ֆաբիանսկու պաշտպանած դարպասը՝ 1:0։

Հետագայում «շպորները» վստահորեն վերահսկում էին խաղը, որը գրեթե միակողմանի էր։

72-րդ րոպեին ամեն ինչ լիովին պարզ դարձավ՝ Քեյնը խլեց գնդակը Օգբոնայից և փոխարինման մտած Սոնին դուրս բերեց միայնակ Ֆաբիանսկու դեմ: Հարավկորեացին սառնասրտորեն գնդակը ուղարկեց դարպասի մոտակա անկյունը՝ 2:0։

Չնայած «Վեստ Հեմի» խոստումնալից մեկնարկին, «Տոտտենհեմը» երկրորդ խաղակեսում ապացուցեց իր առավելությունը՝ շատ համոզիչ հաղթանակ տանելով:

Հետաքրքիր փաստեր