«Չելսին» դադարեցրել է բանակցությունները կիսապաշտպան Մեյսոն Մաունտի հետ նոր պայմանագրի շուրջ։
«Չելսիի» և Մաունտի միջև երկխոսությունը ձգձգվում է գրեթե ամբողջ մրցաշրջան։ Մեյսոնը մնում է Գրեհեմ Փոթերի թիմի ամենացածր վարձատրվող խաղացողներից մեկը և պահանջում է եռապատկել իր ներկայիս աշխատավարձը՝ շաբաթական 80,000 ֆունտ:
Եվ մինչ «Չելսին» դեռ ցանկանում է պահել Մաունտը, լոնդոնյան ակումբի ղեկավարները որոշել են դադարեցնել բանակցություններն իրենց աշակերտի հետ, որպեսզի բոլոր կողմերը կարողանան կենտրոնանալ մրցաշրջանի մնացած հատվածում ֆուտբոլ խաղալու վրա, հայտնում է The Athletic-ը:
Նշենք, որ Մաունտի գործող պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս այս մրցաշրջանի ավարտից հետո, և «Չելսին» կարող է ստիպված լինել վաճառել Մեյսոնին, եթե արագ փոխզիջում չգտնեն: