«Չելսիի» սեփականատերերը դեռևս բացառում են, որ կարող են տեսանելի ապագայում պաշտոնից հեռացնել գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին:
Անցած շաբաթ օրը «Չելսին» 1-0 հաշվով պարտվեց ԱՊԼ-ում վերջնամասում գտնվող «Սաութհեմպտոնին»: «Ազնվականները» իրենց վերջին 14 հանդիպումներում այժմ ունեն ընդամենը երկու հաղթանակ:
«Սրբերից» կրած պարտությունից հետո Փոթերն անկեղծորեն խոստովանել է, որ ճնշում է զգում և հասկանում է երկրպագուների դժգոհությունը։
Այնուամենայնիվ, Թոդ Բելիի և գործընկերների հավատը Փոթերի հանդեպ դեռ անսասան է։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Չելսիի» սեփականատերերն ակնկալում են, որ Գրեհեմը կհաղթահարի դժվարությունները, ինչպես դա արեց Միկել Արտետան՝ այժմ քաղելով «Արսենալի» համբերության պտուղները:
Սեպտեմբերին Փոթերի նշանակումը ի սկզբանե դիտվում էր որպես երկարաժամկետ փիլիսոփայության մի մաս, երբ ակումբի ամերիկացի սեփականատերերը հաշվի էին առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են վնասվածքների համաճարակը և նորեկների մեծ թիվը:
Հրատարակությունը հավելում է, որ Չեմպիոնների լիգայի հնարավոր հեռացումը, որտեղ «կապույտնները» պարտվեցին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1-0), ազդեցություն չի ունենա Փոթերի ապագայի վրա։