«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը բացատրել է, թե ինչու չի ցանկանում մասնակցել աֆրիկյան ազգերի գավաթին:
-Մարդիկ ասում են, թե ես չեմ մեկնում, որովհետև նրանք ինձ հավելավճար չեն տվել: Դրանք ինձ իրականում պետք չեն: Ընդամենը մի քանի հազար ֆունտի մասին է խոսքը: Ես հաստատ չէի հրաժարվի փողի պատճառով: Չեմ գնում, որովհետև այդ առաջնությունը ընդհանրապես կազմակերպված չէ: Ընդամենը 5%-ի հավանականություն կա, որ ես կմեկնեմ Աֆրիկա: Հանուն հավաքականի կյանքս չեմ վտանգի,- ասել է Ադեբայորը:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Տոգոյի հավաքականը հարձակման ենթարկվեց, որի հետևանքով երեք մարդ սպանվեց: