• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոմելու Լուկակուն դեռևս չի ցանկանում վերադառնալ «Չելսի»

Ռոմելու Լուկակու«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է մնալ ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում:

Ինչպես գիտենք, Լուկակուի իրավունքները պատկանում են «Չելսիին»: Մինչև «Հոթորնս» տեղափոխվելը` Ռոմելուն պարզապես ժամանակ էր վատնում «ազնվականների» պահեստային նստարանին: Իսկ արդեն «Վեստ Բրոմվիչում» 19-ամյա բելգիացին կանոնավոր կերպով դաշտ է դուրս գալիս, իսկ թիմը պայքարում է եվրոգավաթների համար: Ռոմելուն չի ցանկանում հեռանալ այստեղից նույնիսկ հաջորդ մրցաշրջանում:

-Ես պայմանագիր չունեմ Բենիտեսի հետ: Ըստ իս` վարձակալությունը 1 տարով է: Հուսամ` վարձակալությունս կձգվի ևս մեկ տարի: Կարծում եմ` առաջիկա երկու տարիներին ես պետք է շատ խաղամ:

Ռոմելուն ցանկանում է վերադառնալ միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղալ «Չելսիի» թոփ ֆուտբոլիստների կողքին:

-Իմ նպատակն է` ներգրավվել «Չելսիի» հիմնական կազմում: Այդ իսկ պատճառով «Վեստ Բրոմվիչը» հիանալի վայր է` այդ մարզավիճակին հասնելու համար: Պրեմիեր Լիգայում իմ առաջին տարին է, ես դեռ սովորում եմ, առջևում շատ փորձություններ կան,- ասել է Լուկակուն:

Հետաքրքիր փաստեր