«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը խոստովանել է, որ երազում է Պրեմիեր լիգայում խաղալու մասին։
Օսիմենը Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում 21 խաղում 19 գոլով, որը ներկայումս գլխավորում է Իտալիայի առաջնությունը մոտակա մրցակցի նկատմամբ 15 միավորի առավելությամբ:
24 ամյա նիգերիացին կարծում է, որ Ա Սերիայում իր հաջողություններով արդեն ինչ-որ բանի է հասել, բայց շարունակում է երազել Պրեմիեր լիգայում խաղալու մասին, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
«Ես խաղում եմ աշխարհի լավագույն հինգ լիգաներից մեկում, և դա ինձ համար զարմանալի զգացողություն է»:
«Աշխարհում շատերը Պրեմիեր լիգան համարում են լավագույն և ուժեղագույն առաջնությունը, բայց այժմ ես աշխարհի լավագույն առաջնություններից մեկում՝ Սերիա Ա-ում եմ»:
«Ես այնքան շատ եմ աշխատում, որպեսզի կատարեմ իմ երազանքը՝ մի օր խաղալ Պրեմիեր լիգայում, բայց ինչպես ասացի, դա գործընթաց է, և ես պարզապես ցանկանում եմ շարունակել առաջ շարժվել և լավ խաղալ»,- ասել է Օսիմենը The Athletic-ին տված հարցազրույցում: