Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Տոտտենհեմ»: Նա արդեն պայմանավորվել է լոնդոնյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը:
28-ամյա հոլանդացին արդեն երեք ամիս է դաշտ դուրս չի գալիս, չնայած մարզչական շտաբը դա համարում է տակտիկական որոշում: Ըստ որոշ աղբյուրների` միլանյան ակումբը այս ձևով պատժում է ֆուտբոլիստին, քանի որ նա հրաժարվում է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Այդ իսկ պատճառով լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն այս հունվարին Սնեյդերը կլքի իր ներկայիս ակումբը: «Շպորներն» արդեն պայմանավորվել են «Ինտերի» հետ: Տրանսֆերի արժեքը 12 մլն ֆունտ է:
«Տոտտենհեմի» նախկին խաղացող Ռաֆայել Վան դեր Վարտի կարծիքով Սնեյդերը ցանկանում է խաղալ Անգլիայում: Նրանք միասին խաղում են Հոլանդիայի ազգային հավաքականում:
-Իհարկե, նա կցանկանար խաղալ Անգլիայում: Սա լավագույն Լիգան է աշխարհում: Նա իմ մտերիմ ընկերն է: Նա գիտի` ինչ սպասել Պրեմիեր Լիգայից: