«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է, որ իր թիմը կփորձի հետ բերել «Ռեալի» հետ խաղում 3 գնդակի տարբերությունը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2։5 հաշվով պարտվելով «Ռեալին»՝ «Լիվերպուլը» կանգնած է մրցաշարից դուրս մնալու շեմին։
Կլոպը զգում է, որ ոչ ոք չի հավատում իր թիմին, բայց Յուրգենը ցանկանում է փորձել, նույնիսկ եթե հաջողության հասնելու հնարավորությունները չնչին են։
«Առաջին խաղից հետո ես ասացի, որ այս արդյունքով «Ռեալն» արդեն հաջորդ փուլում է: Բայց անցել է երեք շաբաթ, և մենք գիտենք, որ պետք է խաղանք պատասխան խաղը: Եթե մեր շանսերը միայն մեկ տոկոս է, ապա ես կփորձեմ օգտագործել այդ տոկոսից»:
«Եթե ես լինեի սեղանի մյուս կողմում և այստեղ հարցեր տայի, կասեի «Լիվերպուլը հնարավորություն չունի»: Դա նշանակում է, որ ոչ ոք մեզ չի հավատում»:
«Արդյո՞ք սա ամենադժվար հանդիպումն է նախապատրաստվելու համար, չգիտեմ, բայց դժվար է, քանի որ մենք, հավանաբար, չենք անցնի հաջորդ փուլ»:
«Բայց ես կարծում եմ, որ այս սենյակում գտնվող մարդկանց 100 տոկոսը կարծում է, որ մենք հնարավորություն չունենք, և ես միակն եմ այստեղ, ով կարծում է, որ մենք փոքր հնարավորություններ ունենք: Ինձ դա դուր է գալիս»:
«Այսօրվա խաղում մենք բացարձակ աութսայդերներ ենք: 100 տոկոսով: «Ռեալն» առաջ է երեք գնդակի տարբերությամբ, և սա այն նվերը չէ, որը դուք ցանկանում եք Սուրբ Ծննդի համար, բայց մենք կփորձենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: