ՈՒԵՖԱ-ն պատրաստ է վերանայել կանոնները, որոնք սահմանափակում են նույն սեփականատիրոջ երկու ակումբների՝ Չեմպիոնների լիգայում կամ եվրոպական որևէ այլ մրցաշարում հանդես գալը։
Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս նոր սեփականատեր է փնտրում, բայց խնդիրն այն է, որ ի դեմս սըր Ջիմ Ռատկլիֆին մի պոտենցիալ գնորդին արդեն իսկ պատկանում է «Նիցան», իսկ մյուս գնորդին՝ Շեյխ Ջասսիմը, անուղղակիորեն կապված է «ՊՍԺ»-ի հետ։
ՈւԵՖԱ-ն, որի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանում է, որ արգելքի վերացումը շահերի բախում չի ստեղծի, կարող է լուծել այս խնդիրը։
«Մենք չենք մտածում միայն «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Կան հինգ կամ վեց ակումբի սեփականատերեր, ովքեր ցանկանում են գնել այլ ակումբ: Մենք մտածում ենք, թե ինչ կարող ենք անել»:
«Կա՛մ թողնում ենք այնպես, ինչպես կա, կա՛մ թողնում ենք, որ մի մրցույթում մասնակցեն, դեռ վստահ չեմ»:
«Մենք պետք է քննարկենք այս կանոնները և տեսնենք, թե ինչ կարելի է անել դրա հետ կապված: Մի քանի ակումբներ ունենալու նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Մենք չենք կարող պարզապես «ոչ» ասել ակումբներում ներդրումներ կատարելուն»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Times-ը: