
«Բրայթոնը» մտադիր է ակումբային ռեկորդային պայմանագիր առաջարկել վինգեր Կաուրու Միտոմային:
Միտոման այս մրցաշրջանում «Բրայթոնի» լավագույն խաղացողներից մեկն է՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում ութ գոլով և 6 գոլային փոխանցումով:
Խոսվում է, որ 26 ամյա ճապոնացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Ռեալը»:
Այնուամենայնիվ, TEAMtalk-ն պնդում է, որ Միտոմայի հետ բաժանվելն ամենևին էլ «Բրայթոնի» ծրագրերի մեջ չի մտնում, և «ճայերը» պատրաստվում են պարգևատրել Կաուրուին նոր պայմանագրով։
Միտոմային, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, կառաջարկվի դառնալ Ռոբերտո Դե Զերբիի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։