Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ոչ մի տուգանք չի կիրառի «Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսի նկատմամբ, ով, եթե հավատանք Սէր Ալեքսին, կարող էր սպանել Վան Պերսիին:
«Լիբերթի» մարզադաշտում կայացած խաղի երկրորդ խաղակեսում Ուիլյամսը գնդակով հարվածեց Վան Պերսիի գլխին, ինչն էլ քաշքշուկի պատճառ դարձավ:
Ռոբինը, ինչպես նաև նրա մարզիչը կարծում են, որ Ուիլյամսը պետք է տուգանվի: Խաղի մրցավար Մայքլ Օլիվերը այդ դրվագում դեղին քարտով զգուշացրեց երկու ֆուտբոլիստներին էլ:
Խաղից հետո Ֆերգյուսոնը հայտնեց, որ Ուիլյամսի հարվածից հետո Վան Պերսին հրաշքով է ողջ մնացել: Եվ Ուիլյամսը իր այդ քայլի համար պետք է տուգանվի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:
Իր հաշվետվության մեջ Օլիվերը ասել է, որ դեղին քարտը սուլիչից հետո հարվածելու համար էր և ոչ թե Վան Պերսիի հետ կապված դրվագի համար: Հետևաբար ոչ մի տուգանքի նա չի ենթարկվի: