«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին սկսել է ավելի շատ մարզվել: Նա վերջինն է հեռանում մարզումից:
Ինչպես հայտնում է Sport1.de կայքը, Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այժմ ակտիվ մարզվում է: Հիմնական մարզումից հետո նա մնում է դաշտում, որպեսզի նորից կատարի ստանդարտների համար նախատեսված վարժությունները: Ակումբի աշխատակիցներից կամ ֆուտբոլիստներից մեկն օգնում է Լուկասին: