
«Չելսիի» կիսապաշտպան Կանտեն իր ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում է։
Կանտեն վերջին անգամ մասնակցել է «Չելսիի» պաշտոնական հանդիպումներին օգոստոսին՝ Գրեհեմ Փոթերի գլխավորությամբ «կապույտների» կազմում ոչ մի րոպե չխաղալով:
Այնուամենայնիվ, «Չելսին» չի ցանկանում կորցնել փորձառու կիսապաշտպանին, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, իսկ ինքը՝ Կանտեն, երջանիկ է Լոնդոնում և չի ցանկանում հեռանալ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, Կանտեն և «Չելսին» պայմանավորվել են մինչև 2024 թվականի հունիսը նոր գործարքի շուրջ՝ ակումբի նախաձեռնությամբ 12 ամսով երկարաձգելու տարբերակով:
Բացի այդ, 31 ամյա ֆրանսիացին պետք է պատրաստ լինի միջազգային ընդմիջումից հետո վերադառնալ «Չելսիի» կազմ: