«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը քննադատել է Ժոզե Բոսինգվային և հայտարարել, որ նա վատ դրության մեջ է:
Դեկտեմբերի 15-ի «Ֆուլհեմի» հետ խաղում Բոսինգվան մեկնարկային կազմում տեղ չէր գտել: Այս փաստը բարկացրել էր պորտուգալացի ֆուտբոլիստին, և նա հրաժարվել էր նստել պահեստային նստարանին: Այդ իսկ պատճառով էլ նա տուգանվել է երկշաբաթյա աշխատավարձի չափով` շաբաթական 130 հազար ֆունտ:
Բոսինգվայի արարքը վշտացրել է ակումբի գլխավոր մարզչին: Նա կարծես թե հանել է Բոսինգվային իր ապագա ծրագրերից:
-Նա մեզ հետ վատ դրության մեջ է: Սեփականատերն ու երկրպագուները հետևում են, թե ինչպես է թիմն ամեն անգամ պարտվում, և հանկարծ հայտնվում է մեկը, որը չի ցանկանում լինել պահեստային:
Բոսինգվան կարծում է` ինքն այնքան լավն է պահեստային նստարանին նստելու համար: Դա ինձ վշտացնում է: Իմ կարիերայում եղել է ընդամենը մեկ կամ երկու նման դեպք, որ ես այսպես վշտացել եմ,- ասել է Ռեդնապը: The Sun