Երկու ակումբներ՝ որոնց անունները հայտնի չեն, դիմել են «Մանչեսթեր Յունայթեդին»՝ դարպասապահ Դին Հենդերսոնի ծառայությունների համար:
«Յունայթեդը» ներկայումս փորձում է նոր պայմանագիր կնքել առաջին համար Դավիդ Դե Խեայի հետ, ում գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Դե Խեան մերժել է նոր պայմանագիր կնքելու «Յունայթեդի» առաջին առաջարկը, սակայն կողմերը լավատեսորեն են տրամադրված գործարքը երկարաձգելու հարցում:
Երբ Դավիդի ապագան կարգավորվի, «կարմիր սատանաները» պատրաստ կլինեն գործ ունենալ Հենդերսոնի հետ, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում»:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հունվարի սկզբին փորձեց դադարեցնել Հենդերսոնի վարձակալությունը, երբ Մարտին Դուբրավկան վերադարձավ «Նյուքասլ», բայց Դինը չցանկացավ սեզոնի երկրորդ կեսն անցկացնել պահեստայինների նստարանին:
Ըստ The Athletic-ի, երկու ակումբներ արդեն դիմել են «Յունայթեդին» Հենդերսոնի մշտական տրանսֆերի հարցով: Ենթադրվում է, որ նրանցից մեկը «Տոտտենհեմն» է, որը փնտրում է Ուգո Լյորիսին իրավահաջորդ:
Հավելենք, որ 26 ամյա անգլիացու պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։