Պաշտպան Լյուկ Շոուն նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականի ամառը։
Շոուի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում, իսկ դեկտեմբերին «Յունայթեդը» ակտիվացրեց 12 ամսով երկարաձգման տարբերակը:
Լյուկը «կարմիր սատանաների» կազմում է 2014 թվականին «Սաութհեմպտոնից» տեղափոխվելուց ի վեր և այս մրցաշրջանում իր ամուր տեղը ունի մեկնարկային կազմում՝ անցկացնելով 36 հանդիպում բոլոր մրցաշարերում:
«Ինը տարի առաջ ես տեղափոխվեցի այս հիանալի ակումբ, և ես ոգևորված եմ, որ երկարաձգեցի իմ այստեղ մնալը»:
«Մանչեսթերում տարիների ընթացքում ես անչափ կատարելագործվել եմ՝ և՛ որպես մարդ, և՛ որպես խաղացող: Ես գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ նման ակումբում հաջողության հասնելու համար»,- ասել է Շոուն: