• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ութ խաղյա որակազրկում և 75000 ֆունտ կվճարի Միտրովիչը Կավանին հրելու համար

«Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը ութ խաղով որակազրկվել է մրցավարին հրելու համար, սակայն ՖԱ-ն կարծում է, որ այս պատիժը բավարար չէ։

Հիշեցնենք, որ այս միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Օլդ Թրաֆորդում Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում, երբ «Ֆուլհեմը» պարտվեց 3:1 հաշվով:

72-րդ րոպեին Միտրովիչը ուղիղ կարմիր քարտ ստացավ մրցավար Քրիս Կավանին հրելու համար, ով նախքան այդ խաղադաշտից հեռացրել էր Միտրովիչի թիմակից Վիլլիանին դարպասային գծում ձեռքով խաղալու համար։

Նույն խաղում Կավանին խաղադաշտից հեռացրեց նաև «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվային, ով հետագայում Միտրովիչի հետ հրապարակավ ներողություն խնդրեց իրենց պահվածքի համար։

Սակայն ապաշխարությունը Միտրովիչին չփրկեց պատժից։ Բացի ստանդարտ երեքխաղյա որակազրկումից, 28 ամյա սերբը ստացել է նաև երեք խաղ բռնության համար, ևս երկուսը վիրավորանքի համար և 75 հազար տուգանք:

Սիլվան իր հերթին երկու խաղով որակազրկվել է Կավանիին վիրավորելու համար։ Եվս 20.000 ֆունտ կվճարվի Մարկոն՝ խաղից հետո մամուլի հետ իր շփման մեջ մրցավարի անաչառությունը կասկածի տակ դնելու համար։

Ի վերջո, «Ֆուլհեմի» նկատմամբ որպես ակումբ 40000 ֆունտ տուգանք է սահմանվել՝ իրենց խաղացողների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ասոցիացիան Միտրովիչի և Սիլվայի վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները բավական խիստ չի համարել և այժմ պատրաստվում է օգտվել բողոքարկելու իր իրավունքից։