«Լեսթերը» դիտարկում է Մարտին Օ’Նիլին և Ռաֆայել Բենիտեսին որպես ժամանակավոր մարզիչներ:
«Լեսթերն» անցած շաբաթվա վերջին հրաժեշտ տվեց Բրենդան Ռոջերսին՝ առաջին թիմը վստահելով նրա օգնականներ Մայք Սթոուելին և Ադամ Սադլերին։
Քինգ Փաուերի ղեկավարները կնախընտրեին անմիջապես նշանակել Գրեհեմ Փոթերի նման բարձրակարգ մարզչի, բայց դա այս պահին հնարավոր չի թվում՝ հաշվի առնելով սեզոնի ավարտը և Պրեմիեր լիգայից դուրս մնալու բարձր ռիսկը:
Հետևաբար, «Լեսթերը» հակված է մրցաշրջանի մնացած հատվածում փորձառու մարզիչ ներգրավելու գաղափարին՝ հետևելով «Կրիստալ Փելեսի» օրինակին:
Օ’Նիլը՝ «Լեսթերի» պատմության լավագույն մարզիչներից մեկն է, և Բենիտեսը The Independent-ի կողմից ընդգրկված են «աղվեսների» կողմից դիտարկվող մասնագետների թվում: