Ինչպես նշում են մի շարք ֆրանսիական թերթեր, «ՔՊՌ»-ն հետաքրքրված է ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Յան Մվիլայի ծառայություններով: Ֆուտբոլիստի համար նրանք պատրաստ են վճարել մոտ 7,5 միլիոն ֆունտ: «Ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը անում է ամեն-ինչ, որպեսզի այս հունվարին ուժեղացնի իր թիմի կազմը: Ռեդնապը խնդիրներ ունի ինչպես հարձակման, այնպես էլ կիսապաշտպանության գծում: Ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել ձեռք բերել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերին: Սակայն Վիլաշ-Բոաշը խորհուրդ տվեց մոռանալ Պարկերի մասին: Այժմ նրա ուշադրության կենտրոնում հայտնվել է Մվիլան:
Հիշեցնենք որ այս ֆուտբոլիստով հետաքրքված են նաև «Արսենալը» և «Տոտտենհեմը»: Metro