• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել Ժերեմի Դոկուի հետ

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուին 55,5 միլիոն ֆունտով:

Դոկուն հինգ տարվա պայմանագիր է կնքել «Սիթիի» հետ և երրորդ նորեկն է այս տրանսֆերային պատուհանում՝ պաշտպան Յոշկո Գվարդիոլից և կիսապաշտպան Մատեո Կովաչիչից հետո։

21 ամյա բելգիացուն հրավիրելը կօգնի «Սիթիին» լրացնել Ռիյադ Մահրեզի Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով առաջացած բացը:

Կարողանալով խաղալ երկու եզրերում՝ Դոկուն կկրի 11 համարը Պրեմիեր լիգայի չեմպիոնների կազմում:

Ժերեմին, ում ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին», «Տոտտենհեմը» և «Վեստ Հեմը», իր կարիերան սկսել է «Անդերլեխտում», որտեղից 2020 թվականին մեկնել է «Ռեն»։

«Ռենում» անցկացրած երեք մրցաշրջաններում Դոկուն մասնակցել է 92 խաղի՝ խփեով 12 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Ժերեմին հատկապես հաջող հանդես եկավ անցած մրցաշրջանում, որտեղ մասնակցած 35 հանդիպումներում նա 7 անգամ դարձավ գոլի հեղինակ։

Դոկուն Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ մասնակցելով Եվրո-2020-ին և ԱԱ 2022-ին։

«Սա հիանալի օր է ինձ համար թե՛ անձնական, թե՛ մասնագիտական ​​առումով։ «Մանչեսթեր Սիթին» համաշխարհային ֆուտբոլի լավագույն թիմն է, ուստի նրանց կազմ տեղափոխվելը շատ յուրահատուկ բան է ինձ և իմ ընտանիքի համար»:

«Ես երիտասարդ խաղացող եմ, որը շատ բան ունի սովորելու և կատարելագործելու: Պեպի և նրա անձնակազմի հետ աշխատելը և համաշխարհային կարգի այս խաղացողների հետ խաղալն ինձ շատ ավելի լավ ֆուտբոլիստ կդարձնի: Ես համոզված եմ դրանում»:

«Անցած մրցաշրջանում «Սիթիին» դիտելը զարմանալի էր: Տրեբլ նվաճելը ֆուտբոլում ամենադժվար բաներից է, և նրանք դա արեցին: Դուք պատկերացում չունեք, թե որքան ոգևորված եմ այս թիմին միանալու կապակցությամբ»:

«Չեմ համբերում սկսելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ ուրախացնել երկրպագուներին»,- ասել է Դոկուն:

Հետաքրքիր փաստեր