• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեդ Սփենսը վարձավճարով հանդես կգա «Լիդսում»

«Տոտտենհեմի» եզրային պաշտպան Ջեդ Սփենսը վարձավճարով տեղափոխվեց «Լիդս», որտեղ հանդես կգա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

23 ամյա Սփենսը «Ֆուլհեմի» ակադեմիայի շրջանավարտ է, սակայն առաջին անգամ ելույթ է ունեցել «Միդլսբրոյում», որի կազմում նա անցկացրել է 70 հանդիպում:

Սփենսը 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Նոթինգհեմ Ֆորեստում»՝ օգնելով «անտառապահներին» բարձրանալ Պրեմիեր լիգա: Այսպիսով, Ջեդը հայտնվեց «Տոտտենհեմի» ռադարում էր:

Այնուամենայնիվ, անցյալ ամառ 20 միլիոն ֆունտ ստերլինգով «Տոտտենհեմ» տեղափոխվելուց հետո Սփենսը ընդամենը վեց անգամ է հայտնվել խաղադաշտում, նախքան հունվարին վարձավճարով «Ռեն» գործուղղվելը:

Այժմ երիտասարդ անգլիացին հանդես կգա «Լիդսի» կազմում, որտեղ կվերամիավորվի պաշտպան Ջո Ռոդոնի հետ, ով նույնպես վարձավճարով գործուղղվել է «Տոտտենհեմից»:

Հավելենք, որ Չեմպիոնշիպի նոր մրցաշրջանի առաջին չորս հանդիպումներում «Լիդսը» վաստակել է հինգ միավոր։

Հետաքրքիր փաստեր