• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Դիասը կվերադառնա խաղադաշտ «Լիդսի» դեմ խաղում

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի երկար սպասված վերադարձը խաղադաշտ կկայանա Պրեմիեր լիգայի «Լիդսի» դեմ ապրիլի 17-ին կայանալիք խաղում։

Հիշեցնենք, որ ծնկի ծանր վնասվածքի պատճառով Դիասը հոկտեմբերից չի խաղացել: «Կարմիրները» կորցրել են կարևոր խաղացողի, ով 38 խաղում 10 գոլ է խփել 2022 թվականի հունվարին «Պորտուից» տեղափոխվելուց հետո:

Եվ չնայած Դիասին նախորդ օրը նկատել էին ընդհանուր խմբում, Լուիսին դեռ ժամանակ է պետք մարզվելու՝ մարզավիճակ ձեռք բերելու համար։ 26 ամյա կոլումբիացին բաց կթողնի «Արսենալի» դեմ հանդիպումը, սակայն կարող է վերադառնալ «Լիդսի» դեմ խաղում:

«Նրա վիճակը լավ է թվում, ամեն ինչ լավ է, բայց նա երկար, երկար ժամանակ բաց է թողել այս վնասվածքի պատճառով, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք»:

«Ծրագիրն այն է, որ Լուիսը 100 տոկոսով պատրաստ կլինի «Լիդսին»: Մենք հավանաբար նրան չենք օգտագործի կիրակի օրը»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր