• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հովարդ Վեբը անձամբ ներողություն է խնդրել «Բրայթոնից», իր կորպուսի սխալների համար

Մրցավարական կորպուսը շտապել է ներողություն խնդրել «Բրայթոնից» Պրեմիեր լիգայի «Տոտտենհեմի» դեմ խաղում չնշանակված 11 մետրանոցի համար։

«Բրայթոնը» նախօրեին «Տոտտենհեմից» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտություն կրեց, թեև խաղում գերազանցեց մրցակցին։ «Ճայերը» չափազանց անհաջող էին մրցավարության հարցում, քանի որ նրանց երկու գոլերը հակասականորեն չեղարկվեցին, և նրանց օգտին նույնպես հստակ 11 մետրանոց չնշանակվեց:

Մրցավարների գլխավոր տեսուչ Հովարդ Վեբն անձամբ ներողություն է խնդրել «Բրայթոնից» այն բանի համար, որ Պիեռ Հոյբյերգը տապալեց Կաուրու Միտոման տուգանային հրապարակում, հայտնում է Sky Sports-ը:

Նշենք, որ այս դրվագում մրցավար Ստյուարտ Աթվելն անմիջապես ցույց տվեց, որ կարելի է շարունակել խաղը, իսկ VAR համակարգը նույնիսկ չխարնվեց դրվագին։

Նույն խաղում Աթվելը կարմիր քարտ էր ցույց տվել երկու թիմերի մարզիչներին՝ Քրիստիան Ստելլինիին և Ռոբերտո Դե Զերբիին, ովքեր սկսել են պարզել հարցերը մեկնարկային սուլիչից առաջ։

Հետաքրքիր փաստեր