«Չելսիի» հետ հաջորդ տուրի խաղից առաջ «Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյուտոնը գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:
«Կապույտները» «Քերոու Ռոուդ» են մեկնում «Աստոն Վիլլայի» դեմ տարած 8:0 հաշվով հաղթանակից հետո: Չնայած, որ «Նորվիչը» մեկ օր ավել ուներ հանգստանալու համար, սակայն Հյուտոնի թիմին դժվարին խաղ է սպասվում:
-Նրանք հիանալի հարձակում ունեն: Մենք այդ զգացինք մի քանի ամիս առաջ: Վիկտոր Մոզեսը աստիճանաբար սկսում է ցույց տալ իր բարձր կարգը: Տորրեսը իր մարզավիճակի գագաթնակետում է: Այն փաստը, որ նրանք գնդակ բաց չթողեցին «Աստոն Վիլլայից» խոսում է հիանալի կազմի մասին,- ասել է Հյուտոնը: Press Association