Վերջին երեք խաղերում «Արսենալի» հաղթանակները ոգևորել են ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Նա հայտարարել է, որ միայն էքսկլյուզիվ ֆուտբոլիստը կարող է նրան ստիպել մասնակցել հունվարյան տրանսֆերային պատուհանին: Ըստ նրա` «Արսենալը» կազմն ուժեղացնելու կարիք չունի, քանի որ լավ են հանդես գալիս:
Չնայած Վենգերին բավականին մեծ գումար է տրամադրվել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, ֆրանսիացի մասնագետը հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Նա միշտ էլ թերահավատորեն է մոտեցել հունվարյան տրանսֆերային պատուհանին:
-Մենք հունվարին տրանսֆերային շուկա կմտնենք միայն այն դեպքում, եթե կարողանանք գտնել մի ֆուտբոլիստի, ով կուժեղացնի մեր` առանց այդ էլ լավ թիմը: Բայց եթե գտնենք էքսկլյուզիվ խաղացողի, մենք նրան ձեռք կբերենք,- ասել է Վենգերը Daily Mirror պարբերականին