«Չելսին» պատրաստ է պայքարել «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Այս կերպ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Իսպանացի մասնագետը Վիլյայի մեջ տեսնում է մեկին, ով կարող է լավ խաղալ Ֆերնանդո Տորրեսի հետ:
«Բարսելոնայի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ոչ միշտ է տեղ գտնում հիմնական կազմում, իսկ «Չելսիի» համար նա ձեռնտու տարբերակ է: Փորձառու ֆուտբոլիստը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ուժեղացնել «Չելսիի» կազմը:
Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբը ամեն ինչ կանի Վիլյային պահելու համար, սակայն վերջնական որոշումը ֆուտբոլիստինն է:
Հիշեցնենք, որ Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Յուվենտուսը»: Իսկ «Չելսիի համար մեկ նպատակը Ռադամել Ֆալկաոն էր, որն արդեն հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու մասին: Այժմ «արիստոկրատները» կփորձեն ձեռք բերել գոնե Դավիդ Վիլյային: