«Չելսին» որոշել է այս ամառ վաճառել իր կիսապաշտպան Կոնոր Գալագերին։
«Չելսին» վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ծախսել է մոտ 600 միլիոն ֆունտ ստերլինգ, և «ազնվականները» այժմ պետք է հրաժեշտ տան մի շարք ֆուտբոլիստների՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խաղտումներից զերծ մնալու համար:
Եվ եթե Մեյսոն Մաունտից բաժանվելը, ում պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, պարտադիր է թվում, ապա «Չելսին» որոշել է վաճառել նաև Գալագերին։
Սթեմֆորդ Բրիջում կարծում են, որ Կոնորի վաճառքն ավելի հեշտ ու շահավետ կլինի՝ լեգիոներ չլինելու կարգավիճակի շնորհիվ, հայտնում է Daily Mail-ը:
Սպասվում է, որ 23 ամյա Գալագերի նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերեն «Լիվերպուլը», «Նյուքասլը», «Բրայթոնը» և Դորտմունդի «Բորուսիան»: