Չեմպիոնշիփի 2022/23 մրցաշրջանում «Միդլսբրոյի» խաղացող Չուբա Ակպոմը և «Բերնլիի» մարզիչ Վենսան Կոմպանին ճանաչվել են համապատասխանաբար տարվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ։
Կոմպանին միայն անցած ամառ է սկսել գլխավորել Պրեմիեր լիգայից հեռացած «Բերնլին»: Վենսանը կարողացել է զգալիորեն փոխել թիմի դեմքը՝ հանրության համար սովորական դարձած պարզունակ և ֆիզիկական ֆուտբոլից։
Վենսանի ղեկավարությամբ «Բերնլին» ժամանակից շուտ կարողացավ նվաճել Պրեմիեր լիաի ուգղյեգիր հաջորդ մրցաշրջանի համար և Չեմպիոնշիպում արագորեն մոտենում է չեմպիոնական տիտղոսին՝ ինը միավորի առավելություն ունենալով մոտակա մրցակցի նկատմամբ:
Իսկ Չեմպիոնշիփի լավագույն խաղացող է ճանաչվել 27 ամյա հարձակվող Ակպոմը, ով առաջնությունում 28 գոլ է խփել Անգլիայի երկրորդ դիվիզիոնի ամենաարդյունավետ թիմի՝ «Միդլսբրոյի» կազմում։
«Արսենալի» ակադեմիայի սանի ջանքերով Մայքլ Կարրիկի թիմը պահպանվում է քառյակում և Պրեմիեր լիգա դուրս գալու լավ հնարավորություններ ունի։
Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը բաժին հասավ «Բրիստոլ Սիթիի» 19 ամյա կիսապաշտպան Ալեքս Սքոթին, ով այս մրցաշրջանում իր ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում: