«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է 41-ամյա դարպասապահ Բրեդ Ֆրիդելի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին:
Ամերիկացի դարպասապահը, ով «Ուայթ Հարթ Լեյն» տեղափոխվեց 2010թ-ին «Աստոն Վիլլայից», «Տոտտենհեմի» կազմում հասցրել մասնակցել 49 խաղի:
Ֆրիդելը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության միակ դարպասապահը, ով առաջնության 300-ից ավել խաղում եղել է մեկնարկային կազմում: Մինչ այս պահը նրա այդ ցուցանիշը 310 է:
Եվ չնայած, որ Ֆրիդելը վերջին ժամանակներս դարպասում զիջեց իր տեղը ֆրանսիացի Ուգո Լյորիսին, «Տոտտենհեմը» շարունակում է հույսեր կապել նրա հետ:
Նոր պայմանագրով Ֆրիդելը Լոնդոնում կմնա ևս մեկ տարի: