«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հույս ունի, որ պաշտպան Ռաֆայել Վարանը կվերադառնա շարք Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
Հիշեցնենք, որ Վարանը կոճի վնասվածք էր ստացել ապրիլի 13-ին «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։ Իսկ անցյալ շաբաթ լուրեր էին տարածվել, որ Ռաֆայելն այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Հանգստյան օրերին «Յունայթեդը» կարողացավ 11 մետրանոց հարվածաշարում հաղթել «Բրայթոնին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որը նրա մրցաշրջանը երկարաձգեց մինչև հունիսի 3-ը։
Կիրակի օրը կայացած Ուեմբլիի խաղից հետո talkSPORT-ին տված հարցազրույցում Տեն Հագը հաստատեց, որ հույս ունի, որ Վարանը կվերադառնա մինչև եզրափակիչ խաղը:
«Գուցե ավելի վաղ», – ավելացրեց Տեն Հագը: