«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ պլանավորում է ամբողջությամբ վերահսկել «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի գործողությունները:
29 ամյա Քեյնը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի երկրորդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է՝ 24 գոլով։ Եվ դրա շնորհիվ «Տոտտենհեմը» դեռ պահպանում է լավագույն քառյակում հայտնվելու շանսերը:
Հինգշաբթի օրը «Յունայթեդը» պետք է հյուրընկալվի «խթաններին», և Տեն Հագը հստակ հասկանում է, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Քեյնը:
«Բավական ակնհայտ է, թե նա ինչ ազդեցություն ունի «Տոտտենհեմի» խաղի վրա:
«Իհարկե, մենք նրան սահմանափակելու համար ծրագիր ունենք, տանը շատ լավ գործեցինք, այնպես որ հինգշաբթի օրը մեզ նույնպես լավ ծրագիր է անհրաժեշտ»:
«Նրա դեմ պետք է պաշտպանվել որպես թիմ: Նա խելացի խաղացող է, այնպես որ մենք չենք կարող թույլ տալ նրան հայտնվել վտանգավոր դիրքերում: Նա կարող է մեծ ազդեցություն ունենալ խաղի վրա»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: