«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի գործակալը մտադիր է իրագործել դարպասապահի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Արքայական ակումբը» ակտիվորեն փնտրում է Իկեր Կասիլյասին փոխարինող, ով Մոուրինյոի խոսքերով կորցնում է նախկին որակները: Ակումբի ղեկավարությունը պատրաստել է 29 մլն եվրո, որը կգնա երիտասարդ և տաղանդավոր դարպասապահի տրանսֆերի համար:
«Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը «Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեան է, ում գործակալին հետաքրքրել է այդ տեղափոխությունը:
Մադրիդյան ակումբը նաև դիտարկում է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ձեռք բերելու տարբերակը: El Confidential