«Արսենալը» կազմել է չորս խաղացողներից կազմված կարճ ցուցակ՝ ում պատրաստվում է ձեռք բերել այս ամառ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար:
«Արսենալը» դեռ հունվարին փորձեց ապահովել բարձրակարգ կիսապաշտպանի տրանսֆեր, սակայն «զինագործների» երկու հայտերն էլ Մոյսես Կայսեդոյի համար մերժվեցին:
Արդյունքում «Արսենալը» ստիպված եղավ ուժեղացնել իր կազմը «Չելսիից» Ժորժինյոյին հրավերով, սակայն դա բավարար չէ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կարծիքով։
«Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ ընտրել է չորս կիսապաշտպանների, որոնցից ամենաանվանին «Վեստ Հեմի» ավագ Դեկլան Ռայսն է, հայտնում է Football.London-ը:
«Զինագործների» մարզական տնօրեն Էդուի կարճ ցուցակում ներառված են նաև Կայսեդոն, Մեյսոն Մաունտն ու Մուհամեդ Կուդուսը: