Առաջին խաղակեսից հետո երկու գնդակի առավելություն ունենալով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը «Տոտտենհեմի» դեմ խաղում:
«Խթանների» ժամանակավոր մարզիչ Ռայան Մեյսոնը մեկնարկային կազմում ներառեց Ֆրեյզեր Ֆորսթերին, Կլեման Լենգլետին և Ռիչարլիսոնին, ովքեր փոխարինեցին Ուգո Լյորիսին, Պապե Մատար Սառին և Դեյան Կուլուսևսկուն։
Անցած հանգստյան օրերին «Բրայթոնի» դեմ խաղացած 120 րոպեի և 11 մետրանոց հարվածաշարի հետ համեմատ, «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում տեղի էր ունեցել միայն մեկ փոփոխություն՝ Անտոնի Մարսյալը իր տեղը զիջել էր Ջեյդոն Սանչոյին:
Գոլեր՝ Պեդրո Պորրո, Սոն Հին Մին – Ջեյդոն Սանչո, Մարկուս Ռաշֆորդ:
Դեղին՝ Հոյբյերգ- Վան-Բիսակա, Լինդելոֆ: