Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվեց «Նորվիչ Սիթիին»:
Առաջին խաղակեսը ընթացավ «Չելսիի» առավելությամբ, ինչն էլ արտահայտվեց հաշվի մեջ: 38-րդ րոպեին «ազնվականներից» աչքի ընկավ Խուան Մատան՝ 0:1:
Երկրորդ խաղակեսում էլ «կապույտները» ունեցան զգալի առավելություն, սակայն այն գոլի վերածել չհաջողվեց: Բենիտեսի թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակած 35 միավորով կշարունակի մնալ 3-րդ հորիզոնականում:
Գոլ. Մատա՝ 38ր