«Արսենալը» պատրաստ է եկող տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկներ լսել իր կիսապաշտպան Գրանիտ Ջակայի համար:
Չնայած «Արսենալը» կորցրեց իր առավելությունը «Մանչեսթեր սիթիի» նկատմամբ, չորս խաղյա անհաջող շարքից հետո, «զինագործներն» արդեն ապահովագրել են Չեմպիոնների լիգայի մասնակցությունը հաջորդ մրցաշրջանում:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծրագրում է համալրել իր կազմը եվրոպական էլիտար մրցաշարին մասնակցելու համար և կկարողանա ծախսել իրեն հատկացված միջոցները և այն ամենը, ինչ նրա ակումբը կվաստակի գործող խաղացողների վաճառքից։
The Daily Mail-ը նշում է պաշտպան Կիրան Տիրնիին, կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ Նայլզը և հարձակվող Ֆոլարին Բալագանը այս ամառ կլքեն «Արսենալի» շարքերը:
Արտետան պատրաստ է բաց թողնել նաև Ջակային, ով 2016 թվականին ակումբին միանալուց հետո գրեթե 300 հանդիպում է անցկացրել «Արսենալի» մարզաշապիկով: 30 ամյա շվեյցարացին այս մրցաշրջանում «զինագործների» առանցքային խաղացողներից է, սակայն Միկելն արդեն պլաններ է կազմում «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսի հետ: