«Արսենալի» տրանսֆերային հիմնական նպատակը համարվում է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսապաշտպանությունը համարում է ամենակարևոր դիրքը, որը պետք է ուժեղացվի այս մրցաշրջանի ավարտից հետո:
Նախկինում հաղորդվել էր, որ «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Մաունտի նկատմամբ , սակայն Daily Mail-ը նշում է, որ այժմ 24 ամյա անգլիացի ֆուտբոլիստը դարձել է «զինագործների» հիմնական նպատակը:
«Արսենալը» հուսով է օգտվել Մաունտի պայմանագրի սղությունից: Եթե «Չելսիին» չհաջողվի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում հաջողության հասնել, նա ստիպված կլինի կվաճառել Մաունտին:
«Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսը նույնպես կապվում է «Արսենալ» տեղափոխվելու հետ, սակայն Արտետան նախընտրում է իր տրանսֆերային բյուջեն ծախսել մի քանի ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա, և դա միայն բարձրացնում է Մաունտի շանսերը: