«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ իրեն զարմացնում է հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունը այս մրցաշրջանում:
Կիրակի օրը «Ֆուլհեմի» դեմ խաղում Հոլանդը խփեց իր 50-րդ գոլը «Սիթիի» մարզաշապիկով:
Հոլանդը նաև հավասարեցրեց Ալան Շիրերի և Էնդի Քոուլի ռեկորդին՝ 34 գոլ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում:Գվարդիոլան անկեղծորեն խոստովանում է, որ դա իր համար անակնկալ է:
«Սա անակնկալ է բոլորիս համար, թեև գուցե ոչ նրա համար, քանի որ նա նույն բանն արեց մեկ այլ առաջնությունում: Նա դա անում է թիմի բարօրության համար»:
«Իհարկե, դա լավ է նրա և թիմի համար: Դա լավ նշան է, որ նա հնարավորություն ունի գերազանցելու այդքան կարևոր ռեկորդը, որն այդքան երկար է պահպանվել: Նրանք բոլորը մի օր կփոխվեն:Ես վստահ եմ, որ նա ևս մի քանիսը կխփի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ին։