«Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին խոստովանել է, որ դեռ գլուխ չի հանում, թե ինչպես կարելի է ճիշտ ղեկավարել Սթեմֆորդ Բրիջի ակումբը:
Անցել է ընդամենը մեկ տարի, ինչ Բելին և նրա գործընկերները ձեռք են բերել «Չելսին»: Այս ընթացքում Թոդը հիմնովին փոխեց լոնդոնյան ակումբի դեմքը, և ոչ դեպի լավը:
Բելին գրեթե ամբողջությամբ փոխել է «Չելսիի» ղեկավարությունը, իրեն փորձել է որպես մարզական տնօրեն, 600 մլն ֆունտ է ծախսել տրանսֆերների վրա, փոխել է մի քանի մարզիչների, սակայն այս պահին «կապույտները» Պրեմիեր լիգայում ընդամենը 12-րդն են։
Բելին խոստովանում է, որ իր նախկին փորձը հյուսիսամերիկյան սպորտում օգուտ չի տալիս, բայց Թոդը վստահ է, որ ի վերջո հաջողության կհասնի:
«Նման մեծ սպորտում, ի տարբերություն Միացյալ Նահանգների, միություններ չկան, ուստի աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր շուկան բարձր մակարդակի խաղացողների համար: Եվ այս շուկաներից յուրաքանչյուրը տարբեր է: Կա պորտուգալական շուկա, ֆրանսիական շուկա, անգլիական շուկա, և դուք պետք է կարողանաք մուտք գործել այս շուկաները»։
«Այնուհետև, իհարկե, դուք պետք է թիմ ստեղծեք, և ձեր մարզիչը թիմի ուղեցույցն է: Կարծում եմ, մենք արդեն շատ բան ենք սովորել տարբեր շուկաների և այդ ամենի գլոբալ ասպեկտների մասին»:
«Երկրպագուներն բավականին պահանջկոտ են: Նրանք ցանկանում են հաղթել: Մենք դա հասկանում ենք: Մենք նույնպես ցանկանում ենք հաղթել: Այնուամենայնիվ, մենք դա դիտարկում ենք որպես երկարաժամկետ նախագիծ,որը ունի երկարաժամկետ պլանավորման կարիք: Մենք իսկապես հավատում ենք, որ մենք դա կհասկանանք»:
«Մենք խաղում ենք աշխարհի լավագույն լիգայում և տեղակայված ենք աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկում: Մենք անհավանական դիրք ունենք»,- Բելիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: