Կիրակի օրը՝ մայիսի 7-ին, երկու հանդիպումով կշարունակվի ԱՊԼ-ի 35-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսը։
Նյուքասլ – Արսենալ 19:30
«Նյուքասլը» հաղթել է Պրեմիեր լիգայի վերջին ինը խաղերից ութում, իսկ վերջին երեք անընդմեջ հաղթանակած խաղերում կարողացել է տխրեցնել մրցակիցներին 13 անգամ: «Արսենալն» առանց հաղթանակների է մնացել առաջնության վերջին երեք արտագնա խաղերում (2 ոչ-ոքի, 1 պարտություն)՝ դրանցում բաց թողնելով 8 գոլ։ «Կաչաղակները» կարող են ապահովել երրորդ անընդմեջ տնային հաղթանակը «զինագործների» նկատմամբ Պրեմիեր լիգայում։ Վերջին անգամ այդ արդյունքը նրանք կարողացել են գրանցել 1996 թվականին:
«Նյուքասլի» վինգեր Ալան Սեն-Մաքսիմինը վերսկսել է մարզումները ազդրի վնասվածքից հետո: Շոն Լոնգսթաֆի մասնակցությունը հանդիպմանը կասկածի տակ է ոտքի հետ կապված խնդիրների պատճառով:
«Արսենալը» ֆիզպատրաստության թեստ կանցկացնի պաշտպան Գաբրիելի համար, ով փոխարինվեց անցյալ երեքշաբթի «Չելսիի» դեմ խաղում: Վիլյամ Սալիբան, Տակեհիրո Տոմիյասուն և Մոհամեդ Էլնենին դեռևս բուժման մեջ են։
Վեստ Հեմ Յունայթեդ — Մանչեսթեր Յունայթեդ 22:00
«Վեստ Հեմը» կարող է Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունը կրել: «Մանչեսթեր Յունայթեդը» 2023 թվականին ԱՊԼ-ի ութ արտագնա խաղերից միայն երկուսն է հաղթել (2 ոչ-ոքի, 4 պարտություն): «Մուրճերը» ԱՊԼ-ում «կարմիր սատանաների» հետ իրենց վերջին վեց հանդիպումներում ոչ մի հաղթանակ չեն տարել (1 ոչ-ոքի, 5 պարտություն):
«Վեստ Հեմը» պետք է գնահատի Նայեֆ Ագերդի, Դեքլան Ռայսի և Տոմաշ Սոուչեկի վիճակը, ովքեր հիվանդության պատճառով բաց թողեցին շաբաթվա կեսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։ Կուրտ Զուման և Ջանլուկա Սկամական վնասվածքներ ունեն։
«Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն ապաքինվում է: Լիսանդրո Մարտինեսը, Ռաֆայել Վարանը, Դոնի Վան դե Բեկը և Սկոտ Մակտոմինեյը շարունակում են մնալ հիվանդանոցում։