«Նյուքասլը» գալիք ամառային տրանսֆերային նպատակների ցուցակում ավելացրել է «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի անունը:
Դեռ հունվարին 20 ամյա Ուիլյամսին փորձում էր ձեռք բերել «Աստոն Վիլլան», սակայն նրանց առաջարկը ի վերջո մերժվեց։ Նիկոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Արսենալը»:
«Նյուքասլը» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու հիանալի հնարավորություններ ունի, և սա կարող է կարևոր հաղթաթուղթ դառնալ «կաչաղակների» համար Ուիլյամսի համար մղվող պայքարում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ծագումով գանացի երիտասարդ իսպանացին «Նյուքասլի» տրանսֆերային ցուցակում փոխարինել է «Բայերի» վինգեր Մուսա Դիաբիին, ում համար մղվող պայքարում այժմ գլխավոր հավակնորդներ են համարվում «ՊՍԺ»-ն և «Արսենալը»:
Ինչ վերաբերում է Ուիլյամսին, ով այս մրցաշրջանում Լա Լիգայի 32 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ապա նրա պայմանագիրը բիլբաոն ներկայացնող ակումբի հետ ներառում է 50 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման կետ: