«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ։
Դե Խեայի գործող պայմանագիրը նախատեսում է շաբաթական 350,000 ֆունտից ավելի աշխատավարձ, երբ «Յունայթեդը» մասնակցում է Չեմպիոնների լիգային, և Օլդ Թրաֆորդի ղեկավարները որոշել են, որ դա չափազանց բարձր աշխատավարձ է:
«Յունայթեդը» նախապես զգուշացրել էր Դավիդին, որ նրանք չեն կիրառի գործող պայմանագիրը 12 ամսով երկարաձգելու իրենց տարբերակը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Այսպիսով, 32 ամյա իսպանացին ընտրության առաջ էր կանգնած՝ կամ կրճատել աշխատավարձը և նոր պայմանագիր կնքել, կամ հեռանալ «Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ի վերջո Դե Խեան որոշել է մնալ «Յունայթեդում»: Կողմերն արդեն համաձայնեցրել են նոր գործարքի պայմանները, որը կներառի ավելի ցածր բազային աշխատավարձ՝ ընդարձակ բոնուսային սանդղակով։
Ճիշտ է, նոր պայմանագիրը երաշխիք չէ, որ հաջորդ մրցաշրջանում Դե Խեան կմնա «Յունայթեդի» հիմնական դարպասապահը: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, այնուամենայնիվ, ցանկանում է ամռանն ուժեղացնել նաև այդ դիրքը։