«Տոտտենհեմի» ավագ Ուգո Լյորիսը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որի շնորհիվ կարող է եռապատկել իր աշխատավարձը։
Ազդրի վնասվածքի պատճառով Լյորիսը բաց թողեց այս մրցաշրջանի ավարտը, որը վատ անդրադարձավ ամբողջ «Տոտտենհեմի» վրա։
Եվ չնայած նրան, որ «Տոտտենհեմը» դեռևս չի ընտրել նոր գլխավոր մարզիչ, ակումբը պատրաստ է այս ամառ բաց թողնել Լյորիսին: «Խթաններն» արդեն փնտրում են Ուգոյին փոխարինող:
Ըստ The Times-ի՝ Լյորիսը պատրաստ է «Տոտտենհեմից» հեռանալ և արդեն մի քանի առաջարկներ է ստացել, որոնցից ամենաեկամտաբերը եղել է Սաուդյան Արաբիայից:
Եթե 36 ամյա ֆրանսիացին համաձայնի գնալ Կրիշտիանու Ռոնալդուի հետքերով, ով այժմ հանդես է գալիս «Ալ Նասրում», ապա նա կարող է եռապատկել իր ներկայիս աշխատավարձը, որը կազմում է շաբաթական 100 հազար ֆունտ:
Բացի Լյորիսից, սաուդցիների թիրախում են նաև Եվրոպայում հայտնի այլ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ալբան:
«Տոտտենհեմից» հեռանալու կամ մնալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Լյորիսը, երբ իմանա նոր գլխավոր մարզչի անունը և խոսի «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ։