«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ լավ կլինի, եթե հաջորդ մրցաշրջանում իր թիմը մասնակցի Եվրոպայի լիգային։
Ռոբերտո Ֆիրմինոյի գոլը փրկեց «Լիվերպուլին» պարտությունից շաբաթ օրը «Աստոն Վիլլայի» հետ տնային խաղում:
Այս ոչ-ոքին «Լիվերպուլին» միայն մաթեմատիկական է հնարավորություն տալիս լավագույն քառյակում հայտնվելու համար, սակայն Եվրոպա լիգայի ուղեգիրը Կլոպի համար ողբերգություն չէ:
«Սա վատ չէ»։
«Այս մրցաշրջանում մենք բավականաչափ լավը չէինք, բայց ավարտը բավականին հուզիչ դարձրինք: Յոթ շաբաթ առաջ ես չէի կարող մտածել, որ դա հնարավոր կլինի», – Կլոպի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: