Ա Սերիայից երկու ակումբ հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտիի ծառայություններով:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեծ պլաններ ունի առաջիկա ամռանը իր կիսապաշտպանական գիծը վերակառուցելու:
Արտետան արդեն որոշել է, որ հաջորդ մրցաշրջանում Գրանիտ Ջակային չի խաղա իր թիմում և նաև կա ցանկություն ձեռք բերելու Դեքլան Ռայսին «Վեստ Հեմից», Մեյսոն Մաունտին «Չելսիից» և Իլկայ Գյունդողանին «Մանչեսթեր Սիթիից»:
Ինչպես նշում է Daily Mirror-ը, Արտետայի վերակառուցման զոհ կարող է դառնալ նաև Պարտին, ով հաջորդ ամիս կդառնա 30 տարեկան։
Պարտիի կարիերայի հաջորդ քայլը կարող է լինել Ա սերիան, որտեղ երկու ակումբներ հետաքրքրված են Գանայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով: