«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն ցանկանում է այս ամառ կատարել մինչև 5 ձեռքբերում:
Անցած երկուշաբթի «Լեսթերի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո՝ «Նյուքասլը» երաշխավորեց իր վերադարձը Չեմպիոնների լիգա 20 տարվա ընդմիջումից հետո:
Բնականաբար, Հաուն ցանկանում է ուժեղացնել իր կազմը և մեծացնել դրա խորությունը, քանի որ հաջորդ մրցաշրջանում «կաչաղակները» կպայքարեն չորս ճակատով։
Հաուն և «Նյուքասլի» ղեկավարությունը հույս ունեն այս շաբաթ վերջնական տեսքի կբերեն իրենց ակումբի պլանները ամառային տրանսֆերային պատուհանի համար, հայտնում է The Telegraph-ը:
Ընդհանուր առմամբ, Հաուն ցանկանում է իր թիմ հրավիրել աջլիկ կենտրոնական պաշտպանի, ձախ եզրային պաշտպանի, երկու կիսապաշտպանների և բազմաֆունկցիոնալ հարձակողական ոճի ֆուտբոլիստի:
«Նյուքասլի» հստակ թիրախներից մեկը «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնն է, և «կաչաղակները» մոտ ապագայում կարող են նրան առաջարկ անել:
«Նյուքասլից» հետաքրքրություն է նկատվում նաև «Արսենալից» Կիրան Տիրնիի և «Այաքսից» Մուհամեդ Կուդուսի նկատմամբ: