«Արսենալը» հետաքրքրված է «Գալաթասարայի» աջ պաշտպան Սաշա Բոեի ծառայություններով:
Այս մրցաշրջանի վերջին շաբաթները ցույց տվեցին, որ «Արսենալին» պակասում է կազմի խորությունը՝ իսկապես բարձր նպատակների հասնելու համար, այդ իսկ պատճառով «զինագործների» մարզիչ Միկել Արտետան կփորձի ուղղել այդ սխալը ամառվա ընթացքում:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Արտետան նախատեսում է ընդլայնել իր ընտրությունը պաշտպանության գծում Բոեի հրավերի օգնությամբ, ով «Գալաթասարայի» հիմնական խաղացողներից է և պատրաստ է տեղափոխվել Անգլիա։
Կամերունական ծագումով 22 ամյա ֆրանսիացին գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ և հետաքրքրություն է առաջացնում Պրեմիեր լիգայի այլ ակումբների մոտ ևս:
Այս մրցաշրջանում Արտետան գերադասեց պաշտպանությունում աջից օգտագործել Բեն Ուայթին ու Տակեհիրո Տոմիյասուին, սակայն վերջինս ծնկի ծանր վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մարտ ամսից։