«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն հայտարարել է, որ Սենտ Ջեյմս Պարկը միակ վայրն է, որտեղ նա ցանկանում է աշխատել:
Լինելով «Նյուքասլի» գլխավոր մարզիչը նախորդ մրցաշրջանում, իր առաջին ամբողջական մրցաշրջանում Հաուն նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր «կաչաղակների» համար:
Հաուն խոստովանում է, որ ինքը «Նյուքասլին» չէր փոխի որևէ այլ ակումբի հետ: 45 ամյա անգլիացին շատ հստակ պատկերացում ունի իր ապագայի մասին։
«Այո՛, իմ ապագան մոտ տարիներին կապված է «Նյուքասլի» հետ։ Ես անգամ այլ մտքեր չունեմ դրա վերաբերյալ»։
«Ես պատրաստ եմ աշխատել այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ ակումբը դա ցանկանում է: «Նյուքասլը» այն տեղն է, որտեղ ես ցանկանում եմ լինել: Ես մեծ ոգևորությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին և հուսով եմ նաև հաջորդներին»,- Հաուին է մեջբերում The Independent-ը: