Վինգեր Դեյան Կուլուսևսկին վստահ չէ, որ կմնա «Տոտտենհեմում»։
Անցյալ տարվա հունվարին «Տոտտենհեմը» Կուլուսևսկուն 18 ամսով վարձավճարով ձեռք բերեց «Յուվենտուսից»՝ 8,3 միլիոն ֆունտ ստեռլինգով, 24,9 միլիոն ֆունտով գնելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտտենհեմը» պատրաստվում է գնել Կուլուսևսկուն՝ չնայած Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու գործընթացի ձախողմանը, սակայն 23 ամյա շվեդն այնքան էլ վստահ չէ։
«Ճիշտն ասած, չգիտեմ… Տեսնենք»։
«Ես կենտրոնացած էի միայն ֆուտբոլ խաղալու վրա, փորձեցի առավելագույնը, և հիմա, իհարկե, ժամանակն է խոսել ակումբի հետ»,- Կուլուսևսկու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։