«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը 2022/23 մրցաշրջանի ավարտին ճանաչվել է իր թիմի լավագույն խաղացող։
Անցած մրցաշրջանում կատարյալ անհաջողությունից հետո 25 ամյա Ռաշֆորդը կարողացավ վերադառնալ իր լավագույն մարզավիճակին՝ Էրիկ Տեն Հագի գլխավորությամբ:
Այս մրցաշրջանում Ռաշֆորդը 55 խաղում դարձել է 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Մարկուսն օգնեց «Յունայթեդին» հաղթել Լիգայի գավաթը և զբաղեցնել Պրեմիեր լիգայում երրորդ տեղը, բայց դա դեռ ամենը չէ, քանի որ «կարմիր սատանաները» հունիսի 3-ին Անգլիայի գավաթի եզրափակիչում կառճակատվեն «Մանչեսթեր Սիթի» հետ:
Ռաշֆորդի ելույթը գովեստի է արժանացել ոչ միայն Մարկուսի գործընկերների, այլև «Յունայթեդի» երկրպագուների կողմից, ովքեր ավանդաբար ընտրում են սէր Մեթ Բասբիի գավաթի հաղթողին։
Հարկ է նշել, որ Ռայան Գիգգսից հետո Ռաշֆորդը «Յունայթեդի» ակադեմիայի առաջին շրջանավարտն է, ում հաջողվեց արժանանալ Բասբիի մրցանակին։
«Իհարկե, սա հպարտության պահ է ինձ համար: Ինձ թվում է, որ պետք է մի փոքր ավելի շատ գոլ խփեի, բայց գիտեք, որ միշտ էլ բարելավվելու տեղ կա: Ես դրան կձգտեմ հաջորդ մրցաշրջանում»:
«Ես գոհ եմ նրանից, թե ինչպես ամեն ինչ ստացվեց, բայց ես վճռական եմ տրամադրված ավելի լավը դառնալու համար և հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում իմ թվերն ավելի լավ կլինեն»,- Ռաշֆորդի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը։